News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի եւ այլ երկրների հետ հարաբերություններում մենք առաջնորդվում ենք ՀՀ պետական շահերի առաջմղմամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ապրիլի 11-ին ասել է փոխարտգորնախարար Վահան Կոստանյանը։

Նա ավելացրել է, որ որոշ գործընկերների դա կարող է դուր չգալ, ոմանց էլ՝ դուր գալ։ «Բայց դա է մեր կողմնորոշիչը»,- նշել է փոխնախարարը։

Կոստանյանը հիշեցրել է, որ Հայաստանը հանձնել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի ութերորդ խմբագրումը։ «Սպասում ենք Ադրբեջանի պատասխանին։ Նոր առաջարկներ ներկայացնելու խնդիրներ չկան։ Խնդիրն այն է, որպեսզի Ադրբեջանը փաստաթղթում արտացոլի ձեռք բերված պայմանավորվածությունները երեք սկզբունքների շրջանակում»,- ամփոփել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ