News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

2015-2023թթ. Լեհաստանի ՆԳՆ-ն ծախսել է երկրում այն ժամանակվա կառավարող «Իրավունք եւ արդարություն» կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկու պահպանության վրա մոտ 35 մլն զլոտի (8,75 մլն դոլար)։ Այս մասին Սեյմում (խորհրդարանի ստորին պալատ) հայտնել է ՆԳՆ ղեկավար Մարչին Կերվինսկին։

«Պատգամավոր Կաչինսկու եւ նրա միջոցառումների համար փող միշտ եղել է։ Դրա վրա ծախսվել է 35 մլն զլոտի»,- նախարարի խոսքերը մեջբերել է РАР-ը։

Կերվինսկին նաեւ տեղեկացրել է, որ «Իրավունք եւ արդարության» կառավարման տարիներին կառավարությունը ՆԳՆ-ն տվել է 185 մլն զլոտի (ավելի քան 46 մլն դոլար)։ Նրա խոսքով՝ բանը հասել է այնտեղ, որ գերատեսչությունը միջոցներ չի ունեցել ծառայողական մեքենաները վառելիքով լիցքավորելու համար։

ՆԳՆ ղեկավարը նշել է, որ Կաչինսկու պաշտպանության միջոցառումները ներառել են Վարշավայի Ժոլիբոժ շրջանի պահպանությունը, որտեղ ապրել է կուսակցության ղեկավարը, գտնվել է կուսակցության կենտրոնակայանը Նովոգրադյան փողոցում, ինպես նաեւ ամենամյա միջոցառումները՝ նվիրված լեհ քաղաքական գործիչների հիշատակին, որոնք զոհվել են Սմոլենսկում 2010թ. ապրիլի 10-ի ավիավթարից։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ