News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը


ՀՀ հակակոռուպցիոն դատարանում՝ նախագահությամբ դատավոր Վահե Դոլմազյանի, այսօր՝ սպրիլի 11-ին, ընթանում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, Մարթա Սիմոնյանի, Բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի, Համալսարանի գլխավոր հաշվապահ Լարիսա Պարսեղյանի, ՍՊԸ տնօրեն Ռոլան Դավթյանի գործով դատական նիստը։

Դատարանը հրապարակելու է Արմեն Աշոտյանի խափանման միջոցի հարցով որոշումը։ Նշենք, որ Արմեն Աշոտյանը տեւական ժամանակ է՝ կալանքի տակ է։

Նրանք մեղադրվում են «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված կոռուպցիոն չարաշահումների, վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների եւ փողերի լվացման մեջ։

Մ.Նարիմանյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /2 դրվագ/ (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին եւ 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին)։ Որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը եւ գրավը:

Մ.Սիմոնյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /2 դրվագ/, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /2 դրվագ/, 325-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին, 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին, 457-րդ հոդվածի 1-ին մասին)։ Որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է բացակայելու արգելքով, գրավով եւ պաշտոնավարության կասեցմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Առնվազն 11 մարդ է բերման ենթարկվել Կիրանցի ճանապարհին ոստիկանների գործողությունների հետևանքով․ Ազգային ճակատը»
Առնվազն 11 մարդ է բերման ենթարկվել․․․
Դոհա-Երևան չվերթի օդանավի ժամանումից հետո ձերբակալել են 45-ամյա Մոհամմադին. նրան որոնում են ԱՄԷ-ում
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական...
ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է ներնետվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության...
Իրանում ավիավթարի հետևանքով զոհվածների հիշատակի արարողությունը տեղի կունենա Թավրիզում մայիսի 20-ին
Ուղղաթիռում էին նաև Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին և Թավրիզի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը...
Օտարերկրացուց 2800 դոլարի զենք էր ուզում գնել.Երևանի ճանապարհին ոստիկանները կանգնեցրել են. մեքենայում 4 ատրճանակ է եղել
Մայիսի 16-ին ոստիկանության Հրազդանի բաժին Կոտայքի մարզային քննչական...
Սլովակիայի վարչապետի վիճակը լավանում է
Բժիշկները հայտնել են Ֆիցոյի առողջական վիճակի լավացման մասին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ