News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

Դիմում եմ Վազգեն Սարգսյանի եղբորը՝ Արամ Սարգսյանին, Երկրապահ կամավորների միության նախագահ Սասուն Միքայելյանին և հազարավոր երկրապահներին: Երեկ այս ամբիոնից Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր Վազգեն Սարգսյանին՝ հայ ժողովրդին կառափնարան տանելու համար: 1996-98 թվականներին Վազգեն Սարգսյնանն ամենավճռական ներկայությունն էր Հայաստանի և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքականության անվտանգային համակարգում: Այս մասին այսօր ՝ ապրիլի 11-ին, ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության, թե իրական Հայաստանի դե յուրե վերահաստատումը տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմի բերումով, և հասկանալի դարձավ որ 1996-98 թվականներին մեր վզին գցած «վզկապով »մեզ քարշ էին տալիս դեպի կառափնարան՝ գլխատելու մեր պետականությունն ու անկախությունը:

Նրա խոսքով, 2021 թվականին Կառավարությունը խոստանում էր անցում կատարել արհեստավարժ և պրոֆեսիոնալ բանակի, փոխել ժամկետային և զորահավաքային զինծառայության կառուցվածքը, սակայն այսօր պրոֆեսիոնալ բանակը չկա, բայց ժամկետային ու զորահավաքային ծառայության կառուցվածքն իրականում փոխվել է՝ սկզբից եռամսյա, հետո 25-օրյա վարժական հավաքները:

 «Ընտրություններից առաջ փսփսալով խոստանում էին, որ ծառայության ժամկետը կդառնա մեկ ու կես տարի, ընտրությունները վերջացան, ու խաբեցին»,-ասաց Գեղամ Մանուկյանը:

Գեղամ Մանուկյանի խոսքով, ծրագրում ասվում է, որ 2023 թվականին մշակվել և հաստատվել է պաշտպանության ոլորտի կարևորագույն մի շարք փաստաթղթեր՝ 2023-2027 թվականների ԶՈՒ զարգացման պլանը, սպառազինությունների, զինտեխնիկայի պետական ծրագիրը և ՀՀ ԶՈՒ կիրառման պլանը:

«ԶՈՒ կիրառման պլանը ամբողջ բանակի գործունեությունն է ցանկացած իրավիճակում: Անվտանգության խորհրդով հաստատել են, բայց Գլխավոր շտաբի պետին ու Պաշտպանության նախարարին, երբ հարցնում եմ մի դեպքի մասին, երբ հարձակում է եղել ՀՀ ԶՈՒ զորամիավորումներից մեկի վրա, ասում է այս պլանով այլ բան էր նախատեսված, բան չենք արել, որ լայնածավալ պատերազմ չլինի: Այսինքն, օրինակ, Տավուշի 3-րդ բանակային կորպուսի վրա որ հարձակում լինի, 2-րդ բանակային կորպուսն ասելու է, քանի որ լայնածավալ պատերազմ է լինելու, եկե՛ք 3-րդ բանակային կորպուսին միայնակ թողնենք: Սա է ամբողջ Զինված Ուժերի ռազմավարությունը»,-հավելեց նա: 

Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ՝ ճիշտ այս օրը, Ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվեցին Արթուր Սահակյանը,  Մկրտիչ Հարությունյանը, Հենրիկ Քոչարյանը և Նարեկ Սարգսյանը:

«Տեղ գյուղի հատվածում, իբր սահմանազատման, սահմանագծման ձևով հայկական զինված ուժերը Լաչինի կողով հետ քաշվեցին, որովհետև համաձայնել էին, որ ադրբեջանական և հայկական զորքերը ամեն մեկն իր տարածքում կանգնեն: Ի՞նչ եղավ, ադրբեջանցիները եկան, օկուպացրեցին, մեր զինծառայողները զոհվեցին, մինչև հիմա նորություն չկա այդ հատվածից: Հիմա Տավուշում սահմանազատում  ենք անում»,-ասաց նա:

Գեղամ Մանուկյանի խոսքով, զեկույցում ասվում է նաև, որ  զինվորականների ատեստավորում է եղել, ինչին 5800 հոգի են մասնակցել, սակայն  չի ասվում, թե քանիսին են անցել: Փոխարենն ասում են՝ աշխատավարձերը բարձրացրել են ՝ 205 հազարից մինչև 470 հազար: Նա հստակ թվեր ներկայացրեց. ատեստավորման մասնակից  5359-ից դրական է ստացել միայն 2573-ը, անբավարար է ստացել 2786-ը: Միայն ատեստավորումը հաղթահարածների աշխատավարձն է բարձրացել: Իսկ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով գերազանց է ստացել միայն 3 զինծառայող, 155 զինծառայող անբավարար է ստացել:

Անդրադառնալով ՊՆ-ի խոստմանը, թե 2023 թվականին  կփոխվի բանակի հանդերձանքը, Գեղամ Մանկուկյանն ասաց, որ  Երբ Պաշտպանության նախարարին ասում է, որ նա  պաշտոնապես խոստացել էր, վերջինս նեղանում է, և  ասում, որ չեն կարողացել մրցույթն անցկացնել:

«ՀՀ ԶՈՒ-ի բարձրաստիճան սպայակազմը կանգնում է, բոլորը տարբեր երանգների հանդերձանքներով:  Մի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը Դավիթ Տոնոյանին էր ասում ձկնորսական շորերով, հիմա կեսը որսորդական շորերով են»,-հավելեց նա:

Տպել
Ամենաշատ