News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բերժերակում երկրի ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ պահանջել է արագացնել անցումը ռազմական տնտեսությանը։

«Անցումը ռազմական տնտեսության ներկայում անհրաժեշտություն է», - ասել է Մակրոնը՝ նշելով, որ ամբողջ Եվրոպայում ռազմական ծախսերի և պաշտպանական արտադրանքի պատվերների աճ կա։

Ըստ BFMTV հեռուստաալիքի՝ Ֆրանսիայի նախագահը նաև հայտարարել է Ուկրաինային աջակցությունը շարունակելու մտադրության մասին։

Ելույթում Մակրոնն ասել է, որ Եվրամիությունը կարող է համաձայնության գալ Ուկրաինային ավելի քան 50 միլիարդ եվրոյի օգնություն տրամադրելու շուրջ, եթե Միացյալ Նահանգները դադարեցնի Կիևին աջակցությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ