News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

Ապրիլի 11-ին Եվրախորհրդարանի անդամները պաշտպանել են մի բանաձեւ, որը կոչ է անում Եվրամիության խորհրդին ավելացնելու սեռական և վերարտադրողական առողջության և անվտանգ և հղիության օրինական ընդհատման իրավունքի հարցը ԵՄ Հիմնարար իրավունքների խարտիայում:

Բանաձևը, որին կողմ է եղել Եվրախորհրդարանի 336 պատգամավոր, դեմ է քվեարկել 163-ը, առաջարկում է ԵՄ Հիմնարար իրավունքների խարտիայի 3-րդ հոդվածը լրացնել յուրաքանչյուր մարդու «սեռական և վերարտադրողական առողջությանը և իրավունքներին, մասնավորապես՝ հղիության անվտանգ եւ օրինական ընդհատմանը հասանելիություն ունենալու» իրավունքի մասին դրույթով։

Փաստաթուղթը հորդորում է ԵՄ անդամ երկրներին, առաջին հերթին Լեհաստանին և Մալթային, ամբողջությամբ ապաքրեականացնել աբորտը, վերացնել հղիության արհեստական ​​ընդհատման խոչընդոտները և պայքարել նման խոչընդոտների դեմ:

Եվրախորհրդարանի անդամները նաև մտահոգություն են հայտնել ԵՄ-ում աբորտների դեմ պայքարող խմբերի ֆինանսավորման ավելացման կապակցությամբ և Եվրահանձնաժողովին կոչ արել ֆինանսավորում չտրամադրել կանանց վերարտադրողական իրավունքները սահմանափակող կազմակերպություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ