News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

Անտարամաբանական են վարժական հավաքներից, զորակոչիկների և զինծառայողների ազատումները՝ մանսավորապես հիվանդությունների հենքի վրա։ Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, կառավարության նիստում վարժական հավաքների վերաբերյալ ծանուցումները առցանց եւ հրապարակային դարձնելու նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Թեմաներ կան, որոնց մասին ընդունված չէ բարձրաձայն խոսել, բայց պետք է հանրության հետ խոսենք այդ թեմայով։ Այսօր տեսնում ենք, որ մեր հիվանդությունների ցանկը այլևս չի համապատասխանում այսօրվա պահանջներին, այսինքն՝ մի խնդիր կա՝ տեխնիկան այնքան զարգանում է, որ, օրինակ, հայտնի կիստան, որը նախկինում պետք է բավարար չափով մեծ լիներ, որ տեխնիկան դա տեսներ, հիմա ահագին տարածված բան է, բայց մարդու բնականոն գործունեության վրա ոչ մի ազդեցություն չունի, հիմա մեր առողջապահական համակարգում, այդ թվում լիզինգի մեր ծրագրով նոր և նորագույն տեխնիկա է հայտնվել, որ նույնիսկ չնչին դեպքը արձանագրում է, բայց խնդիրը սա չէ։

Չեն պահպանվում այդ արդյունքները դիսկի վրա ու հետո չի լինում նույնականացնել անձին, թե դա այդ մարդունն էր, թե իրենը չէր։ Օրինակ՝ կարելի է տիպային կիստա ունենալ ու այդ դիսկով հարյուրավորների ասել՝ կիստա, կիստա։ Պետք է գնանք այդ փոփոխությունների ճանապարհով»,-ասաց նա:

Ըստ Կառավարության ղեկավարի՝ բանակի բարեփոխումները սկսվում են այդ ճանապարհից։

Իր հերթին անդրադառնալով քննարկվող նախագծին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց. «Քիչ չեն դեպքերը, երբ պատշաճ ծանուցումների չապահովվման արդյունքում քաղաքացիները խուսափում են համապատասխան միջոցառումներին ներկայանալուց, և դրա միջոցով հնարավոր չի լինում լուծել նրանց համապատասխան պատասխանատվության հարցերը։ Նույն խնդիրը վերաբերվում է նաև վարժակական հավաքների անցկացման նախապատրաստական փուլում զինկոմիսարիատի դեպքում քաղաքացիներին զինկոմիսարիատ հրավիրելու գործընթացին, որի դեպքում ևս վարժական հավաք հայտարարված չլինելու պատճառաբանությամբ քաղաքացիները հրաժարվում են ներկայանալ զինկոմիսարիատ։ Այդ նպատակով առաջարկվում է քաղաքացուն պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք սահմանել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ