News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր Nations in Transit 2024 («Ազգերը տարանցման մեջ 2024») տարեկան զեկույցում Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի հասարակության և կառավարության վերաբերմունքի էական վատթարացում է նշել։ 

Նշվում է, որ նման վերաբերմունքը պայմանավորված է «ոչ միայն Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների անկարողությամբ՝ հաղթահարելու Ադրբեջանի կողմից կիրառված շրջափակումը և կարգավորելու տարածաշրջանում հումանիտար ճգնաժամը, այլեւ այն ամենաթողության դիրքորոշումը, որ Մոսկվան որդեգրեց Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման եւ դրան հաջորդած հայերի արտագաղթի ժամանակ»։

«Ռուսաստանը կորցրել է իր երկարամյա բարենպաստ դիրքը հանրային ընկալման մեջ, և 2023 թվականի դեկտեմբերին անցկացված հարցման համաձայն՝ հարցվածների 31 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության համար ամենամեծ վտանգն է ներկայացնում բոլոր երկրներից: 40 տոկոսը Ռուսաստանը նշել է որպես ամենամեծ քաղաքական սպառնալիք, իսկ 51 տոկոսը՝ Ռուսաստանը՝ որպես ամենամեծ տնտեսական սպառնալիք»,- ընդգծվում է զեկույցում։

Իրավապաշտպան կազմակերպությունը ընդգծում է նաեւ, որ Հայաստանի կառավարությունը փաստացի սառեցրել է իր գործունեությունը ՀԱՊԿ-ում։

«Հայաստանի կառավարությունը փաստացի սառեցրել է իր գործունեությունը Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ)՝ մեղադրելով դաշինքին Հայաստանի հավաքական պաշտպանության պարտավորությունները չկատարելու մեջ, ինչպես նաև պնդելով, որ Մոսկվան փորձում է հեղաշրջում իրականացնել Երևանում», - ասվում է զեկույցում։ 

Կազմակերպության զեկույցի համաձայն՝ այս ֆոնին արևմտյան գործընկերների, մասնավորապես Եվրամիության (ԵՄ) հետ հարաբերությունները արագորեն ջերմացան 2023 թվականին, հատկապես սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումից հետո։ 

«Սակայն ԵՄ-ն և ԱՄՆ-ն չկարողացան պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին իր գործողությունների համար, թեև կարմիր գծեր են գծել նման սցենարի համար։ Բրյուսելը շարժվել է դեպի Հայաստանի ճկունությունն աջակցելու ուղղությամբ՝ ուժեղացնելով աջակցությունը բարեփոխումներին և բարձրացնելով ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների մակարդակը, և քննարկումների շրջանակում ի հայտ են եկել ԵՄ անդամակցության հնարավոր ճանապարհի առաջին նշանները», - ընդգծվում է զեկույցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ