News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 26
Տեսնել լրահոսը

Ապրիլի 12-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ:

Ինչպես NEWS.am-ին հայտնում են ԱԽ գրասենյակից, Արմեն Գրիգորյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության տարբեր ուղղությունները և ներկայիս առաջնահերթությունները: Անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակին, առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղղությամբ հայկական կողմի գործադրվող ջանքերին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ապրիլի 5-ի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման արդյունքները, ինչի շրջանակներում ԱԳ նախարարը հայտնել է Լիտվայի պատրաստակամությունն աջակցելու ՀՀ-ին առաջ մղելու ՀՀ-ԵՄ օրակարգային հարցերը:

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Լիտվա օրակարգային հարաբերությունները՝ մատնանշելով երկկողմ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ