News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը սեպտեմբերի սկզբին շրջագայություն կկատարի Ասիա, որը կներառի այցեր Ինդոնեզիա, Պապուա Նոր Գվինեա, Արևելյան Թիմոր և Սինգապուր: Սուրբ Աթոռի մամուլի ծառայության տնօրեն Մատտեո Բրունին հայտնել է, որ ուղևորությունը կմեկնարկի սեպտեմբերի 2-ին և կավարտվի սեպտեմբերի 13-ին։

«Սեպտեմբերի 3-6-ը նախատեսվում է ուղևորություն դեպի Ջակարտա, սեպտեմբերի 6-9-ը՝ Պորտ Մորսբի և Վանիմո, սեպտեմբերի 9-11-ը՝ Դիլի և սեպտեմբերի 11-13-ը՝ Սինգապուր», - հավելել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավարը:

87-ամյա պոնտիֆիկոսը վերջին շրջանում իրեն լավ չի զգում, և բոլոր արտասահմանյան ճանապարհորդությունները դադարեցվել են։

Մինչ ասիական շրջագայությունը, որը կդառնա Ֆրանցիսկոսի 11-ամյա հովվապետության ամենաերկար առաքելական այցը, Պապը նախատեսում է կարճատև այց Բելգիա։

Ֆրանցիսկոսը նախկինում այցելել է մի շարք ասիական երկրներ, դրանց թվում՝ Մյանմա, Բանգլադեշ, Ֆիլիպիններ, Թաիլանդ, Մոնղոլիա և Ճապոնիա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ