News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը


Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ մենք որոշել ենք սահմանազատումն սկսել Տավուշի մարզից, դրանից ավելի ուշ համապատասխան հանձնաժողովը ներկայացնող փոխվարչապետը (Մհեր Գրիգորյանը-խմբ) փաստացի հայտարարեց, որ այդ գործընթացը չի սկսվել: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, լրագրողների հետ զրույցում  ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Էլ չեմ խոսում, որ այս պահին տեղեկություններն այնպիսին են, որ Ադրբեջանը նույնիսկ համաձայնություն էլ չի տվել այդ պրոցեսը Տավուշից սկսելուն: Այսինքն այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը համարում է, որ Ադրբեջանի ակտիվությունը եւ գործողությունները կարող են իր համար վնասակար լինել, փորձում է ստեղծել իրավիճակ,  հանրությանը կեղծիքի միջոցով համոզելու, որ այն, ինչ տալիս ենք, դա բացառապես ադրբեջանական տարածքներ են: Սա այն դեպքում, երբ քարտեզների շուրջ չկա համաձայնություն եւ դժվար է ասել, թե ինչին է հղում անում Նիկոլ Փաշինյանը»,-ասաց նա՝ հավելելով, որ Փաշինյանը շարունակում է միակողմանի զիջումների իր ընթացքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի իշխանությունները չորս գյուղերի փոխանցումն օգտագործեցին Հայաստանին նոր մեղադրանքներ հնչեցնելու համար
Շրջայցի մեկնարկից մի քանի ժամ էլ չի անցել, և ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն «հայտնում են հայկական վանդալիզմի մասին»...
Կիրանցի բնակիչները ադրբեջանական դրոշ են նկատել սահմանազատված հատվածում․ գյուղապետ
Իրանց սահմանապահները որտեղ կանգնած են, մեր դրոշի հակառակ․․․
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորել է Ադրբեջանին Անկախության օրվա առիթով
Բլինքենը շնորհավորել է Ադրբեջանին Մայիսի 28-ի առիթով...
Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղ գործընթացը քննարկվելու է Թուրքիայի Անվտանգության խորհրդում. TRT Haber
Հայ-ադրբեջանական գործընթացը քննարկվել է Թուրքիայի ԱԽ-ում...
Մեզ վրա այս գործընթացը մի անգամ արդեն վաճառել են. քանի՞ անգամ կարելի է վաճառել Ալմա Աթայի հռչակագիրը. Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է Ալմա Աթայի հռչակագրին...
Մի մասն ասում է՝ մենք կարող ենք խաղաղ ապրել ադրբեջանցիների հետ, եթե բոլորով ապրենք ՌԴ հովանու ներքո. Կարապետյան
Այն մարդը, ով Ռուսաստանի հետ իսկական ընկերություն է անում, Ռուսաստանը այդ մարդուն երբեք մենակ չի թողնում...
Ամենաշատ