News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ապրիլի 11-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին և ՀԲ Գյուղատնտեսության և պարենի պրակտիկայի ղեկավար Ֆրաուկե Յունգբլուտին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը։ Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Քննարկվել է Հայաստանում Համաշխարհային բանկի աջակցությամբ նախատեսվող «Մրցունակ և դիմակայուն գյուղատնտեսություն» ծրագիրը (CARA), որն այս պահի դրությամբ գտնվում է նախագծային փուլում։ Ծրագրի իրականացման նախնական ժամկետ սահմանված է 2025-2030 թթ.-ը։

Ծրագիրը կօժանդակի էկոնոմիկայի նախարարության ծրագրերի և իրականացման եղանակների վերակողմնորոշմանը, կանդրադառնա գյուղատնտեսության ոլորտի խոցելիությանը կլիմայական ազդեցությունների նկատմամբ, կբարելավի ագրոպարենային արժեքային շղթաների և պարենային համակարգի կատարողականը, կնպաստի ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը և կօգնի Հայաստանին կատարել ԱՍԳ ստանձնած պարտավորությունները:

Ծրագրի բաղադրիչներն են՝ ինստիտուցիոնալ բարեփոխումներ և կանաչ տնտեսության աջակցություն, գյուղացիական տնտեսությունների մակարդակով ներդրումներ, կլիմայախելամիտ գյուղատնտեսություն, շուկայական կապեր, լոգիստիկա և արժեքային շղթայի զարգացում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը ցանկանում է նվազեցնել երկրում առկա հարկային բեռի տարբերությունը
Այնպես որ, փաստաթղթավորված ծախսերից ելնելով, անհրաժեշտ է միասնական մոտեցում սահմանել հարկային դրույքաչափի նվազեցման հարցում...
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀՀ-ում ենթակառուցվածքների շինարարության ոլոտում ղազախական ընկերությունների մասնակցության հարցը
Պայմանավորվածություն է ձեռք բերվել արդեն աշխատանքային կարգով քննարկել...
ՄՊՀ նախագահը Իտալիայի մրցակցային մարմնի ղեկավարի հետ հուշագրի կնքման պայմանավորվածություն է ձեռք բերվել
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը…
Դոլարն ու եվրոն էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 17-ին, կազմել է…
Հայաստանում հարկ վճարողները ոչ ճիշտ տրամադրված տեղեկատվության համար պատասխանատվության կենթարկվեն
Ակնկալվում է, որ այս փոփոխությունների արդյունքում հարկ վճարողները կապահովեն համապատասխան տեղեկատվության ամբողջական և արժանահավատ ներկայացումը...
Գևորգ Պապոյանն առաջարկել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում ներմուծել նոր հասկացություն՝ կորպորատիվ կառավարման կանոնագիրք
Մեր միջազգային գործընկերները, ում հետ մենք շատ ակտիվ համագործակցում ենք վարկային միջոցների տրամադրման և այլ շրջանակներում, իրենք սա շատ են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ