Բայկոնուրում մեկնարկել է ռուսական «Սոյուզ ՏՄԱ-22», որի վրա գտնվում է օդանավի ռուս-ամերիկյան անձնակազմը:

Անտոն Շկապլերով, Անատոլի Իվանիշին եւ Դանիել Բերբանկը Միջազգային տիեզերակայանում անցկացնելու են 4 ամիս:

«Սոյոզի» միակցումը Միջազգային տիեզերակայանին տեղի է ունենալու նոյեմբերի 16-ին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Սոյուզի» մեկնարկը առանձնակի ուշադրության կենտրոնում է գտնվում մի շարք անհաջողություններից հետո, որոնք հետապնդում են Ռոսկոսմոսին:

«Սոյուզը» պետք է ուղեւորվեր Միջազգային տիեզերակայան դեռ երկու շաբաթ առաջ, սակայն մեկնարկը հետաձգվել էր վրացական «Պրոգրես Մ-12Մ» նավի` վթարի ենթարկվելուց հետո, որը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին, հիշեցնում է Gazeta.ru: