News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեն հետևողականորեն շարունակում է համապատասխան միջոցներ ձեռնարկել  համակարգում  քրեադատավարական և կարգապահական կանոնների խախտումները բացառելու, իսկ այդպիսիք արձանագրվելու դեպքում իրավական գնահատականի արժանացնելու ուղղությամբ։

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը Կոմիտեի կարգապահական հանձնաժողովին միջնորդել է կարգապահական վարույթ հարուցել ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ինքնավար պաշտոն զբաղեցնող երկու անձի նկատմամբ։

Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությամբ հիմնավորվել է, որ նրանցից մեկը, ունենալով անհրաժեշտ փաստական և իրավական հիմքեր, ինչպես նաև իր լիազորություններն իրացնելու բավարար ժամանակ և ողջամիտ ժամկետներում դրանք կատարելու պարտականություն, առանց իրավաչափ նպատակի մի քանի վարույթներով վարութային գործողությունները տևական ժամանակ կատարել են անհարկի ձգձգումներով, կամ դրսևորել բացարձակ անգործություն։

Մյուս ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը իրեն վերապահված մեկ քրեական վարույթով պատշաճ ջանասիրություն չի դրսևորել դեպքի լրիվ, ամբողջական և օբյեկտիվ քննություն կատարելու ուղղությամբ՝ կատարելով ընթացակարգային բազմաթիվ խախտումներ։

Հաշվի առնելով ուսումնասիրությամբ պարզված հանգամանքները՝ նշված քննիչներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։  

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
12 գողություն, 7 ձերբակալված. Դիլիջանի ոստիկանների բացահայտումը
Նախաքննական մարմնից ստացած որոշմամբ՝ մայիսի 13-ին ձերբակավեցին և Դիլիջանի քննչական բաժին ներկայացվեցին նաև խմբի վեց անդամները...
47–ամյա տղամարդու սպանության, նրա ընկերոջ նկատմամբ մահափորձի վարույթով նախաքննությունը, 3 անձի վերաբերյալ, ավարտվել է
Ա․Ե․–ն և նրա 29–ամյա կողմնակիցը, իրենց մոտ ապօրինի կերպով պահվող 9 մմ տրամաչափի ատրճանակով դիտավորությամբ կրակոցներ են արձակել 38–ամյա...
ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում «Էվրիկա» սուպերմարկետների ցանցի կենտրոնական գրասենյակում
Քննչական կոմիտեն այս պահին խուզարկություններ է իրականացնում «Էվրիկա» սուպերմարկետների ցանցի կենտրոնական գրասենյակում: Ցանցի բոլոր մասնաճյուղերն այս պահին փակ են...
Տրանսպորտում պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ առերևույթ խուլիգանության դեպքի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Մասնավորապես՝ 2024 թվականի ապրիլի 15-ին` ժամը 14:10-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Ս.Վ.-ն թիվ 42 երթուղային ավտոբուսում մոտենալով նույն...
Աստրախանի ղեկավարի օգնական Կարեն Գրիգորյանը «Ռոստեկ»-ի թոփ-մենեջերին շորթելու համար յոթ տարի է ստացել
Դատավճիռն օրինական ուժի մեջ չի մտել և կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան...
«Էվրիկա» առևտրային կենտրոններում իրականացվում են խուզարկություններ. խանութները փակ են
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ