News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը


Իր հայտարարություներով երկրի վարչապետը հերթական անգամ ապացուցեց, որ այո, վերջին տարիներին հնարավորություն է ստացել ծանոթանալու բանակցային գործընթացի փաստաթղթերին, որոշակի գիտելիքներ քաղել է, բայց ունակ չէ հասկանալ դրանցում պարունակվող մտքերի բովանդակությունն ու նպատակը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը:

«Սկսած 1990-ականների սկզբից բանակցային գործընթացն ունեցել է իր տարբեր փուլերը, տարբեր շրջաններում ունեցել է տարբեր դինամիկա, բայց բանակցային  գործընթացի նպատակը եղել է ոչ միայն հասնել ինչ-ինչ փաստաթղթի ձեռքբերմանը, այլեւ Հայաստանի անվտանգության ապահովումը եւ աշխարհի քաղաքական քարտեզում Հայաստանի արժանի տեղի ապահովումը: Այն, ին մենք այսօր չունենք:

Այսօր Հայաստանը ոչ միայն կորցրել է բանակցային ինչ-որ գործընթացի սուբյեկտի կարգավիճակը՝ վերածվելով բանակցությունների օբյեկտի: Դրան զուգահեռ ինձ մոտ տպավորություն է, որ Հայաստանը կամաց-կամաց անհետանում է աշխարհի քաղաքական քարտեզից»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ