News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Մեղրիի հատվածում ողբերգական վթարի հետևանքով կա 20 վիրավոր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի գլխավոր բժիշկը։

«Ունենք 4 զոհ, 20 վիրավոր։ Այժմ վիրավորների տեղափոխման հարցով ենք զբաղված»,- տեղեկացրեց հիվանդանոցի գլխավոր բժիշկը։

Մեր տեղեկություններով՝ զոհերի և վիրավորների մեջ կան և՛ պայմանագրային, և՛ պարտադիր ժամկետային զինծառայողներ։

Ավելի վաղ NEWS.am-ը հղում անելով Պաշտպանության նախարարությանը՝ հաղորդել էր, որ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:

Պաշտպանության նախարարությունից հաղորդում են, որ վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ: Տվյալներն այս պահին ճշգրտվում են:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ