News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր նախագահության տարիներին վստահ էր, որ Ուկրաինան պետք է լինի Ռուսաստանի կազմում։ Դրա մասին, ըստ Guardian պարբերականի, հայտնել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Ռուսաստանի գծով նախկին տնօրեն Ֆիոնա Հիլլը։

«Թրամփը հստակորեն ակնարկել է, թե իրեն թվում էր՝ Ուկրաինան և հատկապես Ղրիմը պետք է լինեն Ռուսաստանի կազմում», - ասել է Հիլը «Նոր սառը պատերազմներ. Չինաստանի վերելքը, ռուսական ներխուժումը և Արևմուտքը պաշտպանելու համար Ամերիկայի պայքարը» գրող և հեղինակ Դեյվիդ Սանգերին:

Գիրքը, ինչպես նշում է պարբերականը, ԱՄՆ-ում գրախանութների վաճառասեղաններին կհայտնվի ապրիլի 16-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ