News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի ընտրություններում թեկնածու, Եգիպտոսի տուրիզմի և հնությունների նախկին նախարար Խալեդ ալ-Էնանիին։

ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են NEWS.am-ին, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերի:

Վկայակոչելով Հայաստանի և Եգիպտոսի միջև վերջին շրջանի բարձրաստիճան այցերն և քննարկումները՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ նախագծերի իրականացման, ինչպես նաև երկու երկրների միջև բազմակողմ հարթակներում, մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում, հետագա համագործակցության հեռանկարների շուրջ։

Երկուստեք ընդգծվել են երկու ժողովուրդներին կապող ամուր քաղաքակրթական և մշակութային կապերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ