News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը


Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մատենադարան:

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել Մատենադարանում, ծանոթացել ընթացիկ ցուցադրություններին և ձեռագրերի թվայնացման և վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել թանգարան-ինստիտուտի ֆոնդերի համալրման, ինչպես նաև առկա նմուշների հետազոտության ուղղությամբ տարվող աշխատանքներն ու ծրագրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ