News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Լոնդոնի Թագավորական քոլեջի բրիտանացի գիտնականները անհանգստացած են Աֆրիկայի արեւելքում փոքր ֆլամինգոների անհետացման սպառնալիքի հետ կապված։ Այդ վառ թռչունները կարող են անհետանալ Եթովպիայում, Քենիայում եւ Տանզանիայում սոդային լճերի մակարդակի բարձրացման պատճառով։ Հետազոտությունը հրապարակվել է Current Biology (CurBio) գիտական ամսագրում։

Սոդային լճերը ամենադաժան միջավայրերից են Երկրի վրա, դրանք աղի են եւ շատ մոխրաջրային։ Չնայած դրան՝ շատ տեսակներ զարգացել են նման պայմաններում։ Փոքր ֆլամինգոները հարմարվել են ֆիտոպլանկտոններ ուտելուն, որոնք նրանք զտում են ցանցի նմանվող իրենց կտուցով։

Հետազոտությունը ցույց է տալիս, որ սոդային լճերի ջրի մակարդակի բարձրացումը միջավայրում ավելացնում է աղի եւ մոխրաջրի քանակությունը, ինչը հանգեցնում է ֆիտոպլանկտոնի կրճատման։ Դա արդեն տեղի է ունեցել Քենիայում՝ Բոգորիայում, Նակուրուում եւ Էլմենթայտում, ինչպես նաեւ հյուսիսային Տանզանիայում։ Նակուրու լճի մակերեսը 2009-2022թթ. ավելացել է 91 տոկոսով, իսկ ֆիտոպլանկտոնի միջին խտությունն այստեղ նվազել է գրեթե կրկնակի։

Զեկույցի հեղինակները նախազգուշացրել են, որ թռչունները կհեռանան նոր, չպաշտպանված վայեր՝ սնունդ գտնելու հույսով։

«Փոքր ֆլամինգոները Արեւելյան Աֆրիկայում ավելի խոցելի են դառնում, հատկապես տեղումների քանակի ավելացման կանխատեսման հաշվառմամբ։ Փոքր ֆլամինգոները կարող են անհետանալ սոդային լճերի էկոհամակարգի այլ տեսակների հետ միասին»,- նշել է առաջատար հետազոտող, դոկտոր Էյդան Բիրնը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ