News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Ապրիլի 10-ին ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում Րոդ Այլընդից կոնգրեսականներ Սեթ Մեգըզիները և Գեյբ Ամոն նահանգի բնակիչների համար կազմակերպել էին «Րոդ Այլընդի օր» միջոցառումը, որին որպես բանախոս հրավիրված է եղել նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ իր խոսքում դեսպանն անդրադարձ է կատարել հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության օրակարգային հարցերին, տարածաշրջանային կայունության տեսանկյունից ԱՄՆ դերակատարությանը, ընդգծել ԱՄՆ-ում հայ համայնքի դերը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում։

Ելույթին հետևել է հարց ու պատասխանի հատվածը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ