News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

Կապուստին Յարից արձակվել է միջմայրցամաքային  բալիստիկ փորձնական հրթիռ։ Դրա մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Արձակումն իրականացվել է հեռանկարային հրթիռային համակարգերի պետական ​​փորձարկման, ինչպես նաև սպառազինման մեջ գտնվող հրթիռների կայունության հաստատման շրջանակում»,- պարզաբանել են գերատեսչությունում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հրթիռների արձակման առաջադրանքները կատարվել են ամբողջ ծավալով, և հավելել, որ միաժամանակ ռազմավարական անվտանգությունն ապահովման շրջանակում հաստատվել է ռուսական հրթիռների «բարձր հուսալիությունը»։ Գերատեսչությունը չի հստակեցրել, թե ինչ տեսակի հրթիռ է արձակվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ