News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

Պաշտպանության նախարարության՝ զինծառայողների տեղափոխող «Ուրալ» մակնիշի մեքենան վթարի է ենթարկել Մեղրիում՝ հերթափոխի անձնակազմի տեղափոխությունն իրականացնելիս․ մեքենան եղել է ծանրաբեռնված՝ տեղափոխվել է երկու դիրքի անձնակազմի, իսկ վարորդը ժամկետային զինծառայող է եղել՝ ոչ մեծ փորձառությամբ։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Փաստինֆո»-ն փորձել է մեր աղբյուրի հայտնած տեղեկությունների վերաբերյալ ստանալ նաեւ ՊՆ-ի մեկնաբանությունը, սակայն կապ հաստատել դեռ չի հաջողվել»,- հայտնում է լրատվամիջոցը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մեր ունեցած տեղեկություններով՝ 4 զինծառայողի կյանք խլած վթարը տեղի է ունեցել Մեղրիում․ զոհերի և վիրավորների մեջ կան և՛ պայմանագրային, և՛ պարտադիր ժամկետային զինծառայողներ։

Պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ վթարի հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: «Մյուսներն ունեն ծանր, միջին ու թեթև աստիճանի վնասվածքներ»,- հայտնում են գերատեսչությունից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ