News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Արեւմտյան Ավստրալիայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են մրջյունների նոր տեսակ, որն ապրում է հողի տակ։ Այն ստացել է Leptanilla Voldemort անունը՝ ի պատիվ Ջոան Ռոուլինգի «Հարի Փոտեր» սագայի գլխավոր չարագործի՝ մոգ Վոլան դե Մորտի։ Հետազոտությունը հրապարակվել է ZooKeys գիտական ամսագրում։

Մասնագետների խոսքով՝ այն հիշեցնում է չար կախարդին իր գունատությամբ, մարմնի երկար կազմվածքով, բարակ ոտքերով եւ երկար, սուր ծնոտներով։ Այդ մրջյունները նախընտրում են խուսափել լույսից եւ թաքնվել ստվերում, ինչպես սագայի հերոսները։

Leptanilla Voldemort-ը գտնվել է Փիլբարի չորային տարածաշրջանում, Արեւմտյան Ավստրալիայի հյուսիսում։

«Ի տարբերություն մրջյունների մեծ մասի՝ Leptanilla տեսակն ապրում է ոչ մեծ խմբերով, որոնք սովորաբար ունեն թագուհի եւ մոտ հարյուր աշխատող։ Դրանք բնավորվում են բացառապես հողի տակ»,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ, դոկտոր Մարկ Վոնգը։

Գիտնականները նշել են, որ Leptanilla Voldemort-ը ահեղ ստորգետնյա գիշատիչ է, որը կարող է ուտել իրենից շատ ավելի խոշոր հազարոտնուկին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ