News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները լրացուցիչ ուժեր է տեղափոխում Մերձավոր Արեւելք՝ այնտեղ տեղակայված զորքերին լրացուցիչ պաշտպանություն ապահովելու համար։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։

«Լրացուցիչ ուժեր ենք տեղակայում տարածաշրջան, որպեսզի աջակցենք տարածաշրջանային զսպման ջանքերին և ամրապնդենք ԱՄՆ զորքերի անվտանգությունը։ Այս պահին այլ տեղեկություն չունենք տրամադրելու»,- շեշտել է զինվորականը։

Այս մեկնաբանությունը Պենտագոնի ներկայացուցիչն արել է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա օրեր առաջ կատարված հարձակմանը՝ Իսրայելի ուղղությամբ Իրանի հավանական պատասխան հարվածի մտահոգությունների առնչությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ