News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կարկառուն քպականներից մեկը նախօրեին արտաբերել է այսպիսի մի... համարենք՝ միտք. «Պատերազմի ժամանակ մինչև հասանք Ստեփանակերտ, մեքենայից «խ» տառը մնաց»: «Ֆեյսբուքահայությունը» միանգամայն համերաշխ, անգամ՝ միահամուռ սկսեց ծաղրել, իսկ եթե իրերն իրենց անուններով կոչենք՝ «ղժժալ» արտահայտության հեղինակի վրա: Արձագանքների մեջ ամենից անմեղ-մեջբերելի հարցն էր, թե՝ որտեղի՞ց է մեքենայի մեջ «խ» տառ գտել: Չէ, իհարկե ամեն ինչ սպասելի է փետրվարի մեջ 31, անգամ՝ 32 օր «գտնողներից», ի վերջո՝ «ավտոմեքենա» բառի մեջ մի «խ»-ն ի՞նչ է, որ չմոգոնեն: Այնուամենայնիվ, եթե սոսկ ծաղրի շրջանակներից դուրս գանք, իրականում այս «խ» տառի առեղծվածն ինքնին հետաքրքիր է և ուշադրության արժանի:

Նախ՝ արձանագրենք, որ խոսքը մի իշխանության ներկայացուցչի մասին է, որը ոչ թե մեքենայից այլ հենց Արցախից «խ» տառը թողեց, ապա և ընդամենը 2 տարի անց դա էլ ջնջեց: Երկրորդ՝ այդ կարկառուն քպականները, ոչ միայն արտահայտության հեղինակը, պատերազմի ժամանակ գնում էին Արցախ, որ ի՞նչ անեին: Նրանք, ի՞նչ է, զորապետնե՞ր էին, ռազմարվեստի գիտակնե՞ր, պատերազմ կառավարելու մասնագետնե՞ր, «ռեմբո» ու «տերմինատոր»՝ մեկ մարմնի մե՞ջ: Թե՞ գնում էին, որ նորից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ֆոնին լուսանկարվեն ու, իբր հեգնելով, գրեն. «Բերել ենք սենատորներին Ղազանչեցոցը ցույց տանք... հանձնելուց առաջ»:

Ու հենց այդպե՛ս էլ արեցին: Հանձնեցին Շուշին էլ, Ղազանչեցոցն էլ, առհասարակ Արցախն էլ: Այնինչ, մինչև այս մարդկանց իշխանության գալը Արցախը անկախ էլ էր, ինքնիշխան էլ էր, պաշտպանված էլ էր, ամբողջական էլ էր (գրեթե): Եկան իշխանության ու Արցախից արդեն ոչ մի տառ չթողեցին: Հազարամյակների պատմության մեջ եղան առաջինը, որ հայաթափեցին Արցախը... Այսօր արդեն Նիկոլ Փաշինյանի իշԽանությունից է իսկապես էլ միայն «խ» տառը մնացել: Մնում է միայն այդ մի տառը ջնջել... Որ մեր երկրի տարածքների անուններից մեկ տառ անգամ չջնջվի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԲԿ տնօրենի հեռանալը պաշտոնից կապված չէ «Հանուն հայրենիքի» շարժման առաջնորդին աջակցելու հետ. նախարար
Սամվել Դանիելյանի հեռանալը կապված չէ շարժման ղեկավարին աջակցելու հետ...
Խաչատուր Սուքիասյանի գործողություններին պետք է իրավական գնահատական տրվի. «Հայաստան» խմբակցություն
Սուքիասյանը աղմկահարույց հայտարարություններ է արել...
Սպիտակցի Հայկոյի որդին ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից
Միջնորդության քննարկման ընթացքում պարզվեց, որ այն հեռախոսահամարը, որի հետ խոսացել է Հրաչյա...
«Ժողովուրդ». Աշխատատեղերն ու աշխատավարձերը չեն փոխվել. Փաշինյանը խաբել է. Մաս 212
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Իրական վիճակը. այս ելույթից 5 տարի անց Հայաստանում նվազագույն...
«Հրապարակ». Խաչատուր Սուքիասյանը «կասկածյալների» շարքում է. Կհաջողվի՞ փարատել Փաշինյանի կասկածները
Գործարար-պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի երեկվա աղմկահարույց ելույթից...
«Ժողովուրդ». Արփի Դավոյանը ցանկանում է ընդլայնե՞լ Գլխավոր դատախազի լիազորությունները
ՔՊ շրջանակից, անանուն մնալու պայմանով, երեկ մեզ պատմեցին, որ ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանին այդ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ