News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Դնել մանդատները, թե՞ ոչ» դիլեման երեք տարի է լուծում չի ստանում, հարցը վերջին օրերին կրկին օրակարգ է բարձրացել: Դա լինում է սովորաբար այն ժամանակ, երբ լարվում է ներքաղաքական իրավիճակը։ Ընդդիմության` մանդատները վայր դնելու թեման ակնհայտորեն թեժացնում է Նիկոլ Փաշինյանի քարոզչամեքենան։ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը երեկ ամբիոնից հորդորեց՝ վայր դրեք մանդատները, եթե նոր ընտրություններ եք ուզում։ 

Այսպիսով՝ իշխանականները փորձում են հեղինակազրկել քաղաքական փոքրամասնությանը, ընդգծել մանդատից նրանց կախվածությունը եւ ցուցադրել, որ իրենք չեն վախենում նոր ընտրություններից։ 

«Եթե այս վիճակի ելքն իշխանության համար ընդդիմության հրաժարականն է ու այդ հրաժարականով կփրկվի երկիրը և իրենք կհեռանան` այս բառի քաղաքական իմաստով, ապա մանդատները վայր դնելը մեկ վայրկյանի հարց է», Ալեն Սիմոնյանին արձագանքեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցերին: Մինասյանի համոզմամբ՝ իշխանության երազանքն է՝ ունենալ կանխատեսելի, կառավարվող ընդդիմություն․ «Եթե այս վիճակի ելքն իրենց համար ընդդիմության հրաժարականն է ու այդ հրաժարականով կփրկվի երկիրը և, կոպիտ ասած, իրենք ռադ կլինեն...Մեր օրակարգի կյանքի կոչումը կախված է մի բանից՝ հասարակական աջակցությունն ինչ ծավալի կլինի, մանդատները վայր դնելը մեկ վայրկյանի հարց է, որևէ բան չի խանգարում, բայց եթե չկա այն հասարակական ընդվզումը, որը պետք է այս իշխանությանը հեռացնի, որին պետք է նախորդի Կառավարության նկատմամբ անվստահության հայտնումն ու հասարակության այն ընդվզումը, որը թույլ չտա այս իշխանությունը վերարտադրվի, ապա այդ սցենարին ամբողջ ծավալով գնալու ենք, եթե պետք եղավ անվստահության հանրաքվեի հարցն ենք առաջ տանելու:

Եթե հանրային աջակցությունը չկա կամ մարդիկ թերահավատորեն են մոտենում այդ գործընթացին, ապա արկածախնդրություն է գնալ մի գործողության, որի հետևանքով նորից ուժեղացնում ես ազգակործան ու ազգադավ իշխանությունը: Փաշինյանի համար կարմիր գիծն իր աթոռն ու շրջապատի բարեկեցությունն են»,- ասում է Արծվիկ Մինասյանը:

Մեր տեղեկություններով, դեռեւս տարիուկես առաջ ընդդիմությունն իսկապես վճռական է տրամադրված եղել ընդառաջ գնալ հանրային տրամադրություններին եւ հրաժարվել մանդատներից, տեւական քննարկումներ են անցկացվել դաշինքի ցուցակի իրենց հաջորդող թեկնածուների հետ, որոնք հարյուրից ավելի են, քանի որ Հայաստան դաշինքի ցուցակը 156 անձից է բաղկացած: Վերջին մանդատ վերցնողը Լեւոն Քոչարյանն էր, որը ցուցակի 50-դն է։  Քննարկումներն, ի վերջո, հանգեցրել են նրան, որ ցուցակի մնացած՝ 100-ից ավելի թեկնածուներից ոմանք հնարավոր է բացարկ չներկայացնեն` գայթակղվեն պատգամավորական մանդատով, թեեւ պարզել են, որ այդ 100 անձի մեջ հազիվ մի 5-10 հոգի կգնա նման դավաճանության: Սակայն եթե անգամ մեկ մարդ էլ որոշի ընդդիմության համատարած հրաժարականներից հետո մանդատը պահել, ապա կստացվի, որ քաղաքական ճգնաժամ չի առաջանում։ Թեեւ, իհարկե, կարող է քաղաքական ճգնաժամ չառաջանալ նաեւ այն դեպքում, եթե ոչ մի ընդդիմադիր չմնա խորհրդարանում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԲԿ տնօրենի հեռանալը պաշտոնից կապված չէ «Հանուն հայրենիքի» շարժման առաջնորդին աջակցելու հետ. նախարար
Սամվել Դանիելյանի հեռանալը կապված չէ շարժման ղեկավարին աջակցելու հետ...
Խաչատուր Սուքիասյանի գործողություններին պետք է իրավական գնահատական տրվի. «Հայաստան» խմբակցություն
Սուքիասյանը աղմկահարույց հայտարարություններ է արել...
Սպիտակցի Հայկոյի որդին ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից
Միջնորդության քննարկման ընթացքում պարզվեց, որ այն հեռախոսահամարը, որի հետ խոսացել է Հրաչյա...
«Ժողովուրդ». Աշխատատեղերն ու աշխատավարձերը չեն փոխվել. Փաշինյանը խաբել է. Մաս 212
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Իրական վիճակը. այս ելույթից 5 տարի անց Հայաստանում նվազագույն...
«Հրապարակ». Խաչատուր Սուքիասյանը «կասկածյալների» շարքում է. Կհաջողվի՞ փարատել Փաշինյանի կասկածները
Գործարար-պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի երեկվա աղմկահարույց ելույթից...
«Ժողովուրդ». Արփի Դավոյանը ցանկանում է ընդլայնե՞լ Գլխավոր դատախազի լիազորությունները
ՔՊ շրջանակից, անանուն մնալու պայմանով, երեկ մեզ պատմեցին, որ ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանին այդ...
Ամենաշատ