News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ ազգային անվտանգության վեաբերյալ կարեւոր ծրագրի վերականգնման մասին՝ պահպանողականների ընդվզման պատճառով նման օրենքը չընդունելուց երկու տարի անց, տեղեկացրել է CBS News-ը։

Օրենքը հայտնի է որպես Բաժին 702 արտաքին հետախուզության վերահսկման վերաբերյալ։ Դրա վերջնական ընդունմանը կողմ է քվեարկել 273, դեմ՝ 147 մարդ։

Թերահավատ վերաբերմունքը ԱՄՆ կառավարության հետախուզական լիազորությունների հանդեպ ավելացել է վերջին տարիներին։ Հանրապետականներն արդեն մի քանի ամիս վիճում են, թե ինչպես պետք է կատարվի FISA լրտեսման ծրագրի օրենսդրական վերանայումը, ինչը հանգեցրել է տարաձայնությունների. 19 հանրապետականներ խզել են կապը կուսակցության հետ, որպեսզի թույլ չտան, որ օրենքը քվեարկության դրվի։

Օրինագիծը թույլ կտա ԱՄՆ կառավարությանը առանց օրդերի տեղեկություններ հավաքել «ոչ ամերիկացիների» մասին, որոնք գտնվում են երկրի սահմաններից դուրս, արտաքին հետախուզության համար։ Պաշտոնյաների խոսքով՝ այս ծրագիրը վճռական նշանակություն ունի երկրի ազգային անվտանգության համար, բայց քննադատների կարծիքով՝ այն սպառնում է քաղաքացիների մասնավոր կյանքին։

Առաջին անգամ այդ հետախուզական միջոցն օգտագործելու թույլտվություն տրվել է 2008թ., այդ ժամանակվանից դրա գործողությունը քանիցս երկարացվել է, քանի որ ամերիկյան իշխանություններն այն չափազանց կարեւոր են համարում ահաբեկչական գրոհների, կիբեռկոտրումների եւ օտարերկրյա լրտեսության կանխման համար։ Այն նաեւ թույլ է տալիս հետախուզական տվյալներ ստանալ, որոնց վրա ԱՄՆ-ն հենվում է կոնկրետ գործողություններ կատարելիս։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ