News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն սպասում է, որ առաջիկա օրերին Իրանը կհարվածի բազմաթիվ թիրախների Իսրայելի տարածքում, եւ պատրաստ է օգնել խոցելու ցանկացած զենք, որը կուղղվի իր դաշնակցի դեմ, տեղեկացրել է CNN-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը բարձր պատրաստվածության վիճակում է այն հարցում, ինչը կարող է հանգեցնել խիստ անկայուն եւ անկանխատեսելի շրջանի Մերձավոր Արեւելքում, նշել է ԶԼՄ-ն։

Ուրբաթ երեկոյի տվյալներով՝ ԱՄՆ-ն կարծում էր, որ սպասվող գրոհներին կմասնակցեն նաեւ իրանական պրոքսիները, որոնք, ըստ աղբյուրների՝ ծանոթ են հետախուզական տվյալներին, եւ որ «թիրախներն, ամենայն հավանականությամբ, կգտնվեն ինչպես Իսրայելի ներսում, այնպես էլ տարածաշրջանում»։

Աղբյուրների խոսքով՝ ԱՄՆ-ն հետեւել է, թե ինչպես է Իրանը երկրի տարածքով տեղափոխում ռազմական միջոցները, ներառյալ անօդաչուներն ու թեւավոր հրթիռները, «ազդարարելով այն մասին, որ նա պատրաստվում է գրոհել իսրայելական թիրախները սեփական տարածքից»։ Աղբյուրներից մեկի խոսքով՝ ԱՄՆ-ն հետեւել է, թե ինչպես է Իրանը պատրաստում մինչեւ 100 թեւավոր հրթիռ։

Նշվել է նաեւ, որ Բայդենը մշտապես տեղեկություն է ստանում իրավիճակի մասին ազգային անվտանգության իր թիմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ