News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Երկու անկախ հետաքննություններ, որոնք իրականացրել են հայկական անկախ Infocom եւ CivilNet պարբերականները, վերջինը՝ Organized Crime and Corruption Reporting Project (OCCRP) միջազգային ցանցի հետ համագործակցությամբ, եւ որոնք հրապարակվել են 2024թ. սկզբին, պարզել են քաղաքական կոռուպցիայի լուրջ նշաններ։ Այս մասին նշվել է Freedom House  իրավապաշտպան կազմակերպության «Nations in Transit 2024» ամենամյա զեկույցում։

«Հաշվետվությունների համաձայն, 2022 եւ 2023թթ. «Քաղաքացիական պայմանագիրը» կարող էր շրջանցել կուսակցությունների ֆինանսավորման կանոնները եւ օգտագործել միջոցների հավաքման անօրինական միջոցներ։ Մասնավորապես,  հետաքննությունները ցույց են տվել, որ նշված անձանց զգալի մասը, որպես «Քաղաքացիական պայմանագրի» դոնորներ, չի իմացել նվիրատվությունների մասին, որոնք արվել են իրենց անունից, որ նվիրաբերված գումարները շատ դեպքերում գերազանցել են դոնորների եկամուտները, իսկ իբր անհատական մուծումներն արվել են կոորդինացված ձեւով»,- նշվել է փաստաթղթում։

Ինչպես նշել է կազմակերպությունը, այլ խոսքով՝ այդ միջոցների իրական աղբյուրները հայտնի չեն, ինչը Հայաստանի կառավարող կուսակցությունը դարձնում է անհաշվետու երկրի քաղաքացիների առջեւ եւ ահազանգում է օլիգարխների ազդեցության վերադարձի մասին, թեկուզեւ ծածուկ ձեւով։

«Բացի այդ,  հաշվետվությունները պարզել են որոշ համընկնումներ այն դոնորների եւ խոշոր բիզնեսի միջեւ, որոնք շահ են ստանում պետական մրցույթներից։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագրից» պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը եւ նրա ընտանիքը միասին տնօրինում են «Հայէկոնոմբանկի» արժեթղթերի վերահսկիչ փաթեթը, բանկ, որը մասնակցել է նվիրատվությունների աջակցմանը։ Դատախազությունը, կառավարող կուսակցության հետ համերաշխություն դրսեւորելով, հերքել է այս տեղեկությունները, գրել է Freedom House-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ