News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Մի քանի մարդ դանակահարվել է, իսկ ոստիկանությունը կրակել է մի մարդու վրա Սիդնեյի առեւտրի կենտրոնում, տեղեկացրել են ավստրալական ԶԼՄ-ները։

Ավստրալական ABC հեռուստաալիքը տեղեկացրել է, որ ոստիկանությունը տարհանել է Westfield առեւտրի կենտրոնի գնորդներին Bondi Junction շրջանում։

Sydney Morning Herald թերթի տվյալներով՝ դանակահարության հետեւանքով զոհվել է չորս մարդ։

Ոստիկանությունը չի կարողացել հաստատել այս տեղեկությունը։

Թերթը տեղեկացրել է, որ մի մարդ ստացել է հրազենային վիրավորում, բայց չի ճշտել, թե արդյոք նա մահացել է։

Նշվել է, որ առեւտրի կենտրոնի մոտ հավաքվել են շտապօգնության եւ ոստիկանության բազմաթիվ մեքենաներ, ինչպես նաեւ բազմաթիվ մարդիկ են խմբվել առեւտրի կենտրոնի շուրջ։

Բժիշկները դեպքի վայրում օգնություն են ցուցաբերել տուժածներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ