News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը

Հինգ մարդ եւ կասկածյալը մահացել են Սիդնեյի առեւտրի կենտրոնում շաբաթ օրը տեղի ունեցած դանակահարության հետեւանքով, տեղեկացրել է АР-ն։

Մի քանի մարդ, ներառյալ փոքրիկ երեխա, վիրավորվել են, տեղեկացրել է ոստիկանությունը։

Մի մարդ սկսել է դանակով հարվածներ հասցնել առեւտրի կենտրոնում՝ հարձակվելով ինը մարդու վրա, ինչից հետո նրա վրա կրակել է ոստիկանական տեսուչը, լրագրողներին տեղեկացրել է ոստիկանության կոմիսարի օգնական Էնթոնի Քուկը։ Նրա խոսքով՝ հինգ տուժածներ մահացել են։

Քուկը պատմել է, որ կասկածվողը գործել է միայնակ, եւ «մշտական ոչ մի սպառնալիք չկար»։

Նա նշել է, որ հանցագորձի անձը առայժմ պարզված չէ, եւ չկա հանցագործության կատարման որեւէ դրդապատճառի մասին վկայող նշան։

Ավելի վաղ տեղեկացվել էր Սիդնեյի առեւտրի կենտրոնում դանակահարության մասին։ Տեղեկացվել է, որ կան զոհեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ