News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Ղրղզստանի դեսպանի խորհրդականի ընտանիքի բողոքից հետո Մոսկվայի ոստիկանության հանդեպ ստուգում է իրականացվում։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։

Վոլկի տեղեկացմամբ՝ ապրիլի 8-ին ՌԴ ՆԳՆ Մոսկվայի ԳՎ աշխատակիցների կողմից կատարվել է բնակելի հատվածի պրոֆիլակտիկ շրջայց։

Նրա խոսքով՝ Նիժեգորոդյան փողոցի բնակարաններից մեկի բնակչուհին կտրականապես հրաժարվել է ոստիկանության աշխատակիցներին անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնել։

Նա տեղեկացրել է, որ Ղրղզստանի դեսպանության աշխատակցի կինն է։

Ինչպես հավաստիացրել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, կնոջ հետ շփման ըթնացքում ոստիկանները բնակարան չեն մտել, ֆզիկական եւ հոգեբանական ազդեցություն բնակչի վրա չեն գործել։

Նշել է նաեւ, որ ավելի վաղ ոստիկանության տարածքային բաժնի աշխատակիցները տեղեկություններ չեն ունեցել այդ հասցեում դիվանագիտական աշխատողի ընտանիքի ապրելու մասին։

Ոստիկանության աշխատակիցների անիրավաչափ գործողությունների դեմ բողոքն ստանալու հետ կապված՝ ներկայում իրականացվում է ծառայողական ստուգում՝ ուղղված բոլոր հանգամանքների պարզմանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայում ոստիկանության աշխատակիցները ներխուժել էին Ղրղզստանի դեսպանության խորհրդական Մանաս Ժոլդոշբեկովի բնակարան եւ նրանից միգրացիոն հաշվառման մեջ գտնվելու փաստաթուղթ պահանջել։ Ղրղզստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Ռուսաստանի դեսպանության հյուպատոս Անդրեյ Բուրեւին։

 Միջադեպի մասին  գրել է ուժայինների հետ կապված «ВЧК-ОГПУ» Թելեգրամ-ալիքը։ Նրա տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 8-ին։ Ժոլդոշբեկովի բնակարանի հասցեով եկել են ՆԳՆ երկու աշխատակիցներ, որոնք կոտրել են կողպեքը եւ վնասել դուռը, որպեսզի ներս մտնեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ