News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Մեկ մարդ մահացել, 10 հոգի վիրավորվել է ուրբաթ թուրքական Անթալիայում, այն բանից հետո, երբ ճոպանուղու խցիկը բախվել է կոտրված սյանը, տեղեկացրել է Թուրքիայի ՆԳՆ-ն։

Ուրբաթ տեղի ժամանակով ժամը 17.23-ին օդում հայտնվել են 23 խցիկներ։ 16 ժամ հետո ավելի քան 60 մարդ դեռ օդում մնացած ինը խցիկներում էր, պատմել են նախարարությունում։ 120 մարդ փրկվել է։

Մարդկանց, որոնք սպասում են, որ իջեցվեն, կյանքին սպառնացող վտանգ չկա, հայտնել է Տարերային աղետների հետեւանքների վերացման վարչության նախագահ Օքայ Մեմիսը՝ ավելացնելով, որ իրենք մտադիր են ավարտել փրկարարական աշխատանքները մինչեւ մայրամուտ։

Թուրքիայի ՆԳՆ տեղեկացմամբ՝ փրկարարական աշխատանքներ են վարում յոթ ուղղաթիռներ եւ ավելի քան 500 փրկարարներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ