News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Այժմ գոյություն ունեն երկու գլխավոր խնդիրներ, որոնք Ռուսաստանի համար խթան են հանդիսանում Ուկրաինայի դեմ պատերազմում, հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, տեղեկացրել է «РБК-Украина»-ն։

«Գոյություն ունեն երկու գլխավոր խնդիրներ։ Թե՛ մեկը, թե՛ մյուսը ակնհայտ խթանում են Ռուսաստանին... շարունակել ճնշումը»,- նշել է նա։

Առաջին խնդիրն, ըստ Պոդոլյակի, սպառազինությունների արհեստական դեֆիցիտն է, որն ունի Ուկրաինան՝ կապված այն բանի հետ, որ կա խզում դաշնակիցների խոսքի եւ խնդիրը լուծելու նրանց լոգիստիկ ցանկության բացակայության հետ։

«Դրա համար մի քանի պատճառներ կան։ Ճիշտ նույն կերպ գոյություն ունի խզում պատժամիջոցների մասին արդյունավետ խոսքերի եւ ՌԴ-ի հետ աճող հատվածային առեւտրի միջեւ, որը նրան թույլ է տալիս ունենալ կայուն ռազմական պաշար»,- նշել է նա։

Երկրորդ խնդիր, Պոդոլյակի կարծիքով, մշտական մանրամասն պատմություններն են այն մասին, որ Ռուսաստանը ճնշում է այս կամ այն ուղղությամբ, որ նա իրականացնում է լայնածավալ խտացումներ եւ ուժեղացնում է հարձակումները, եւ որ նա լոկալ առավելություններ ունի, ընդ որում՝ դա արվում է «առավելագույն դեպրեսիվ ենթատեքստով, առավելագույն բարոյալքիչ էֆեկտով»։

«Դա անում են ոչ միայն արեւմտյան մեդիա-պլատֆորմներում, այլեւ ներքին (ռազմա-վերլուծաբանական) շուկայում։ Օպերատիվ իրադրության իմացությունը, ընկալումը, թե ինչը ինչպես փոխել/բարելավել/արձագանքել, պահանջում են անպայման եթեր դուրս գալ եւ քայքայե՞լ հասարակության հոգեվիճակը»,- հռետորական հարց է տվել նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ