News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կողմ է արտահայտվել երկիր մուտք գործող ռուս քաղաքացիների նկատմամբ վերահսկողության ուժեղացմանը, գրում է Новости-Грузия-ն։

«Եկեք չմոռանանք, որ այսքան ռուսներ են եկել այս երկիր և որևէ կերպ չեն վերահսկվում... Ես չեմ ասում, որ բոլոր ռուսները, ովքեր այստեղ են, երկրի թշնամիներ են, կամ գործակալներ կամ որևէ այլ բան, սակայն, դա պետք է ինչ-որ կերպ վերահսկվի»,- ասել է Զուրաբիշվիլին TV Pirveli-ին տված հարցազրույցում:

Նա ընդգծել է, որ հատկապես նախընտրական շրջանում «սա մեզ համար շատ զգույշ լինելու անհրաժեշտություն է ստեղծում»։

«Սա հենց ռուսական պլանն է՝ բախումներ, անկարգություններ, ապակայունացում։ Հետո կմեղադրեն ինձ, կմեղադրեն ձեզ, բոլորին կմեղադրեն, բացի իրենցից»,- հավելել է Զուրաբիշվիլին։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո մեկ տարվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության մոտ 113 հազար քաղաքացի տեղափոխվել է Վրաստան, թեև ստույգ տվյալներ չկան, թե նրանցից քանիսն է դեռևս մնում երկրում։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2023 թվականին Վրաստանից 30,8 հազարով ավելի ՌԴ քաղաքացի է դուրս եկել, քան մուտք է գործել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ