News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը


Հարավկորեական հայտնի «ԿԱՍ» ապրանքանիշը Հայաստանում ներկայացնող «Սկանսիթի» ընկերությունը երկրորդ տարին անընդմեջ  Լeasing Expo –ին մասնակցում է իր առանձին տաղավարով։

«Սկանսիթին» առաջարկում է միկրոանալիտիկ կշեռքներից մինչեւ բարձր քաշի տրանսպորտային միջոցների, ընդհուպ գնացքների կշռային համակարգեր, առեւտրային այլ սարքավորումներ։

Մերիդիան կենտրոնում ընթացող Լeasing Expo–ի այցելուների համար Սկանսիթին առաջարկում է իրենց ապրանքների ձեռքբերման հատուկ պայմաններ։  Ընկերության տնօրեն Վահագն Մովսիսյանի խոսքով՝ սարքավորումները բանկերից լիզինգային պայմանագրով ձեռք բերելու դեպքում պայմաններն էլ ավելի շահավետ են. բանկային 10–ը տոկոսը սուբսիդավորում է պետությունը։

Անցած տարվա լիզինգ էքսպոյի ընթացքում ընկերությունը նոր գործընկերներ է ձեռք բերել, բազմաթիվ պայմանագրեր կնքել։ Այս տարի նույնպես հետաքրքրությունը «Սկանսիթիի» տաղավարի հանդեպ մեծ է այցելուների շրջանում։ Հենց անցած տարվա հաջողությունը հաշվի առնելով է այս տարի էքսպոյին մասնակցելու նպատակով Հարավային Կորեայից Հայաստան ժամանել «ԿԱՍ» ընկերության՝ ԱՊՀ վաճառքների գծող ներկայացուցիչ Չուն Մին Հանը։

«Այս հարթակը լավ շանս է գործընկերների հետ շփվելու եւ նոր պոտենցիալ հաճախորդներ ձեռք բերելու համար։ Մենք «Սկանսիթիի» հետ արդյունավետ աշխատում ենք տասը տարուց ավելի։ Նրանք այժմ առաջատարն են այս ոլորտում։ Հարավկորեական «ԿԱՍ» ապրանքանիշի առեւտրային սարքավորումները՝ POS տերմինալները, էլեկտրոնային կշեռքները, այսօր կարող եք տեսնել Հայաստանի բոլոր սուպերմարկետներում»,– ասում է նա։

«Սկանսիթիի» շահավետ առաջարկից օգտվելու համար դեռ ժամանակ կա։ Լeasing Expo–ն գործելու է նաեւ կիրակի՝ առավոտյան ժամը 11–ից մինչեւ 20։00–ն։ Ընդ որում, պարտադիր չէ սարքավորումները ձեռք բերել տեղում։ Զեղչի քարտը տաղավարում ստանալուց հետո նույն պայմաններով գնում կարելի է կատարել ավեի ուշ՝ «Սկանսիթիի» խանութում։

Տպել
Ամենաշատ