News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը

Այսօր՝ ապրիլի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Վազգեն Ա.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցից դեպի Ռուբինյանց փողոցի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 57-ամյա Արայիկ Ա.-ին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածն էլ տեղափոխվել է հիվանդանոց: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Տպել
Ամենաշատ