News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելցի վերաբնակիչների և պաղեստինցիների միջև բախումներ են տեղի ունեցել, որոշ վայրերում բռնությունները ուժեղացել են, հաղորդում են իսրայելական և պաղեստինյան լրատվամիջոցները:

Ըստ իսրայելական Times of Israel լրատվամիջոցի, բախումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Հորդանան գետի արեւմտյան ափին հայտնաբերել են 14-ամյա Բինյամին Ահիմեյրի մարմինը, ով սպանվել է Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ ահաբեկչության արդյունքում։

Հաղորդվում է, որ վերաբնակիչները մտել են Բեյթին և Դումա քաղաքներ, որոնք երկուսն էլ գտնվում են Ռամալլայի մոտ: Դումայում վերաբնակիչները մի քանի ավտոմեքենա են այրել։

Նախօրեին վերաբնակիչներն անկարգություններ են կազմակերպել ալ-Մուղեյիրում, հրկիզելով տներ և մեքենաներ, բախումներ առաջացնելով պաղեստինցիների և իսրայելցի զինվորների միջև, ինչի հետևանքով մեկ պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ