News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն որոշել է հրավիրել ռազմական կաբինետի նիստ, որին հաջորդել է անվտանգության ընդլայնված կաբինետն ուշ երեկոյան՝ Իրանի կողմից սպասվող պատասխան հարվածի ֆոնին, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները:

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ կոնտրադմիրալ Դանիել Հագարին հայտարարել է քաղաքացիական հավաքների նոր սահմանափակումների մասին` Իսրայելի վրա Իրանի հարձակման սպառնալիքի ֆոնին, հայտնում է Times of Israel-ը։

Լոգիստիկայի հրամանատարության ուղեցույցներն արգելել կրթական միջոցառումներն ամբողջ երկրում և սահմանափակել հավաքները մինչև 1000 մարդ: Որոշ շրջաններ, ինչպիսիք են Գազայի և Լիբանանի հետ սահմաններին մոտ, արդեն իսկ ավելի խիստ սահմանափակումներ ունեն հավաքների համար:

Թեև ուսումնական հաստատությունների մեծ մասը ներկայումս փակ է Զատկի տոնի պատճառով, Հագարին ասում է, որ սահմանափակումները վերաբերում են նաև դպրոցական ճամփորդություններին և ճամբարներին:

Սահմանափակումները գործում են մինչև երկուշաբթի ժամը 23:00-ն։

Իսրայելի հակաօդային պաշտպանությունը, ըստ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցչի, գտնվում է «զգոնության» մեջ, իսկ երկնքում կան «պատրաստի տասնյակ ինքնաթիռներ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ