News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

Իսրայելի բանակի (ՑԱԽԱԼ) խոսնակ կոնտրադմիրալ Դանիել Հագարին մամուլի հայտարարության մեջ հաստատել է, որ Իրանից արձակված տասնյակ անօդաչու թռչող սարքեր ուղղվում են դեպի Իսրայել, գրում է Times of Israel-ը։

Նա ասել է, որ իսրայելական օդուժը հետևում է անօդաչուներին՝ նշելով, որ երկիր հասնելու համար դրանցից մի քանի ժամ կպահանջվի։ 

Հագարին ասել է, որ GPS-ի աշխատանքի խափանումներ կլինեն, քանի որ զինվորականներն աշխատում են անօդաչու սարքերը որսալու ուղղությամբ:

Եթե ​​լինեն լրացուցիչ հարձակումներ, որոնք պահանջում են առանձին նախազգուշացում, Իսրայելի պաշտպանության բանակը կտեղեկացնի հանրությանը, հավելել է նա։

Հագարիի խոսքով, ազդանշանները կհնչեն միայն այն դեպքում, եթե անօդաչու սարքերը համապատասխան վայրերում մտնեն Իսրայելի օդային տարածք: Նա նշել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը կաշխատի թիրախները արագ որսալու ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ