News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Լիբանանը կիրակի օրը կփակի իր օդային տարածքը՝ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով, հայտնել է երկրի տրանսպորտի և հասարակական աշխատանքների նախարարությունը։

«Լիբանանի օդային տարածքը ժամանակավորապես և որպես նախազգուշական միջոց կփակվի բոլոր ժամանող, մեկնող և տարանցիկ թռիչքների համար՝ ժամը 01:00-ից մինչև 07:00-ն ընկած ժամանակահատվածում»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ:

Հորդանանը արտակարգ դրություն է մտցնում թագավորության բոլոր նահանգներում Իսրայելի վրա Իրանի հարձակման ֆոնին, հայտնում է Հորդանանի Al Mamlaka հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին։

«Արտակարգ դրություն է մտցվել Հորդանանի բոլոր նահանգներում»,- ասել է աղբյուրը։

Ավելի վաղ, Հորդանանի իշխանությունները որոշել էին ժամանակավորապես փակել թագավորության օդային տարածքը շաբաթ օրը` տեղական ժամանակով ժամը 23.00-ից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ