News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Իրանը բալիստիկ հրթիռների առաջին խմբաքանակն է արձակել Իսրայելի տարածքի խորքում գտնվող թիրախների ուղղությամբ, հայտնում է IRNA-ն՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրը։

«IRNA-ի թղթակցի հետ զրույցում իրազեկ աղբյուրը հայտնել է, որ Իրանը բալիստիկ հրթիռների առաջին խմբաքանակն է արձակել օկուպացված (Իսրայելի կողմից - խմբ.) տարածքների խորքում գտնվող թիրախների ուղղությամբ», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները կարծում են, որ Իսրայելի ուղղությամբ 400-500 անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ կարձակվեն Իրանից, Իրաքից, Սիրիայից, հարավային Լիբանանից և Եմենից, հայտնում է ABC News-ը՝ հղում անելով իր աղբյուրին։

«Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ABC News-ին ասել է, որ իրենք այժմ կարծում են, որ 400-ից 500 անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ Իրաքից, Սիրիայից, Հարավային Լիբանանից և հութիներից կուղարկվեն Իսրայելի ուղղությամբ, բայց հիմնական մասը կարձակվի Իրանից», - ասվում է ռադիոկայանի հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ