News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Իրանի զինված ուժերը Իսրայելի ուղղությամբ արձակել են 185 անօդաչու թռչող սարք, 36 թեւավոր հրթիռ և 110 «երկիր-երկիր» հրթիռ։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։

Ըստ իսրայելցի երկու պաշտոնյաների՝ իրանական կողմը արձակել է 185 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), ինչպես նաև 36 թեւավոր հրթիռ։ Հրթիռների մեծ մասն իրականացվել է Իրանից, փոքրաթիվը՝ Իրաքից և Եմենից։ Թեհրանը նաև 110 «երկիր-երկիր» հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ասվում է հրապարակման մեջ։

Մինչ այս, Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտնել էր, որ ապրիլի 13-ին Իրանը ավելի քան 200 հրթիռ և անօդաչու թռչող սարք է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Թիրախների մեծ մասը որսացել է, և առնվազն մեկ մարդ վիրավորվել է։ Գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ հարձակման հետևանքով մեկ ռազմաբազայի փոքր վնաս է հասցվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ