News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը գործնականում կյանքի է կոչում Անդրկովկասի հարցով ժնևյան քննարկումներն այլ երկիր տեղափոխելու հարցը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է РИА Новости-ն։

Զախարովան նշել է, որ Շվեյցարիան կորցնում է միջազգային հարցերում միջնորդի վստահությունը։

«Այս ֆոնին ռուսական կողմը ստիպված եղավ գործնականում կյանքի կոչել Անդրկովկասի անվտանգության և կայունության վերաբերյալ Ժնևի միջազգային քննարկումները մեկ այլ երկիր տեղափոխելու հարցը, որի իշխանությունները փաստացի ձեռնպահ մնան որևէ գործողությունից, որը կվնասի այս բանակցային ձևաչափում մասնակիցներից որևէ մեկի շահերին»,- ասել է նա։

Զախարովայի խոսքով՝ «մի քանի պետություններ իրավամբ հավակնում են նման դերակատարությանը, և նրանցից ոմանք արդեն համաձայնել են իրենց տարածքը տրամադրել կանոնավոր հանդիպումների համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ