News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի հարավին, հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։

Ըստ ԶԼՄ-ի, հարվածները հասցվել են գիշերը և վաղ առավոտյան։

Գազայի պատերազմի մեկնարկից ի վեր իսրայելական ուժերի և «Հեզբոլլահի» միջև փոխհրաձգություն է տեղի ունենում գրեթե ամեն օր և հիմնականում սահմանափակվում է սահմանամերձ շրջաններով:

Սակայն դրանց ինտենսիվությունն ու հաճախականությունը մեծացել են, ինչը մտահոգություն է առաջացնում հակամարտության ընդլայնման վերաբերյալ, ընդգծում է Al Jazeera-ն։

Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտնել էր, որ որսացել է Լիբանանից արձակված 40 հրթիռ, ինչը զինված խմբավորման ամենամեծ գրոհն էր հոկտեմբերի 7-ից ի վեր:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ