News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Թռիչքները դեպի Իրանի գլխավոր օդանավակայաններ և հակառակ ուղղությամբ դադարեցվել են մինչև ապրիլի 15-ի առավոտյան ժամը 6-ը` անվտանգության նկատառումներից ելնելով՝ շաբաթ օրը Իսրայելի վրա հրթիռային և անօդաչուների հարձակումից հետո, հաղորդում են իրանական լրատվամիջոցները:

Իրանի օդանավակայանների և օդային նավագնացության կառավարման ընկերության ներկայացուցիչ Ռեզա Քարգարը ISNA-ին ասել է, որ թռիչքների չեղարկման մասին հաղորդումներ են ստացվել գրեթե բոլոր օդանավակայաններից՝ ներառյալ Թեհրանը, Սպահանը, Շիրազը, Բուշերը, Իլամը, Սանանդաջը, Թավրիզը, Արդաբիլը, Ուրմիան, Քերմանշահը, Խորամաբադը, Ահվազը, Աբադանը, Համադանը։

Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի գործադիր տնօրենը պարզաբանել է, որ «եթե նախազգուշացումը երկարաձգվի, թռիչքները կշարունակվեն չեղարկվել, իսկ եթե նախազգուշացումը չերկարացվի, թռիչքները կվերսկսվեն», հաղորդում է Iran International-ը:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ