News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Telegram-ալիքում արձագանքել է Իսրայելի դեսպան Սիմոնա Հալպերինի՝ երկրի տարածքի վրա Իրանի հարձակումը դատապարտելու կոչին։

Ըստ Զախարովայի, Թել Ավիվը երբեք չի դատապարտել ռուսաստանյան  շրջանների վրա ուկրաինական հարվածները։

«Սիմոնա, հիշեցրեք ինձ, ե՞րբ է Իսրայելը դատապարտել Կիևի վարչակարգի առնվազն մեկ հարված ռուսաստանյան շրջաններին: Չե՞ք հիշում: Ես էլ։ Փոխարենը ես հիշում եմ իսրայելական  պաշտոնյաների պարբերական հայտարարությունները՝ ի պաշտպանություն Զելենսկու գործողությունների։ Բանկովայի ստահակների այդ հանցավոր, ահաբեկչական գործողությունների, որոնց արդյունքում տարեցտարի սպանվում են խաղաղ բնակիչներ, ոչնչացվում են քաղաքացիական ենթակառուցվածքները»,- գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ