News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Սանկտ Պետերբուրգում քրեական գործ է հարուցվել 44-ամյա տղամարդու դեմ, որը հարբած վիճակում կրակոցներ է արձակել քաղաքի Նևսկի շրջանի Վորոշիլով փողոցում գտնվող ռեստորանում, գրում է Коммерсант-ը։

Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ՝ ապրիլի 12-ին։ Ռեստորանի այցելուներից մեկը, որը, ինչպես պարզվել  է, եղել է ՌԴ Կոմունիստական ​​կուսակցության Լենինգրադի մարզի օրենսդիր ժողովի պատգամավոր Դմիտրի Զվոնկովի նախկինում դատապարտված նախկին օգնականը, դեբոշ է սարքել ռեստորանում, հարձակվել է մատուցողուհու և բարմենի վրա և կրակել հաճախորդներից մեկի ոտքին։ Ինչպես պարզվել է ավելի ուշ, նրան թվացել է, թե դահլիճում ահաբեկիչներ կան։ Տղամարդուն բերման են ենթարկել։

Պատգամավոր Զվոնկովը  «Ъ-СПб»-ին ասել է, որ կասկածյալն այլևս չի աշխատում իր մոտ, քանի որ նա պաշտոնապես գրանցվել է որպես օգնական մինչև 2024 թվականի փետրվարը։ Այլ լրատվամիջոցների մեկնաբանություններում Զվոնկովը հայտարարել է նաև, որ ամաչում է իր նախկին օգնականի պահվածքից։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ