News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակի օրը կոչ է արել դադարեցնել ցանկացած գործողություն, որը կարող է բորբոքել «բռնության պարույրը» Մերձավոր Արևելքում և հանգեցնել տարածաշրջանում ավելի լայն պատերազմի, հայտնում է Vatican News-ը:

Ըստ Ֆրանցիսկոսի, ինքը «աղոթքով և մտահոգությամբ, նույնիսկ թախծով» է հետևում «վերջին ժամերին Իրանի միջամտությունից հետո Իսրայելում իրավիճակի վատթարացման մասին լուրերին»։

Նա ընդգծել է, որ ոչ ոք չպետք է սպառնա ուրիշների գոյությանը, և որ դրա փոխարեն  բոլոր ժողովուրդները պետք է «խաղաղության կողմն անցնեն»՝ օգնելով իսրայելցիներին ու պաղեստինցիներին ապրել երկու պետություններում՝ կողք-կողքի, ապահովության մեջ։

«Սա նրանց խորը և օրինական ցանկությունն է, և սա նրանց իրավունքն է։ Երկու հարևան պետությունների»,- ասել է Ֆրանցիսկոսը:

Միևնույն ժամանակ նա կրկնել է Գազայում հրադադարի և «բանակցությունների ուղով վճռական առաջընթացի» իր կոչը։ Հիշեցնելով «մարդասիրական աղետի մեջ հայտնված» Գազայի ժողովրդի տառապանքները՝ նա կոչ է արել ամեն ջանք գործադրել նրանց տառապանքը մեղմելու համար:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ